«Ռոյթըր»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը կոչ է արել Եվրամիաթյանը եւ ՄԱԿ-ին ղարաբաղյան հակամարտության հարցում ավելի մեծ ջանքեր գործադրել:
Շեշտելով, որ Ադրբեջանի հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է, նա միեւնույն ժամանակ ասել է, թե տարիներ տեւող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել եւ կարեւորել միջազգային հանրության ներգրավվումը գործընթացին:
«Մյուս միջազգային կազմակերպությունները` ՄԱԿ-ը, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենան այս գործընթացին», - ելույթ ունենալով Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Կարծում եմ, միջազգային հանրության ուշադրությունը եւ հարցի` միջազգային կառույցների օրակարգում պահելը կօգնեն խաղաղության հաստատմանը»:
«Ռոյթըր»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահը ցուցաբերել է որոշ անհանբերություն եւ չի բացառել հարցի ռազմական լուծումը: «Մենք երբեք չենք հաշտվի ագրեսիայի հետ ու կանենք հնարավոր ամենը տարածքները ազատելու համար», - ասել է Իլհամ Ալիեւը: