Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակը այսօր կժամանի Հայաստան


Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովը երեքշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցը դիտվում է որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացման եւ գործընկերների քաղաքական երկխոսության նոր փուլ:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը Ազգային Ժողովի մամլո ծառայությունից հայտնել են, որ չորեքշաբթի օրը Բորիս Գռիզլովը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, բանակցություններ կվարի Ազգային Ժողովի ղեկավարության հետ` քննարկելու Ռուսաստան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Հինգշաբթի օրը Պետդումայի խոսնակը կայցելի Մայր Աթոր Սուրբբ Էջմիածին, ուր նրան կընդունի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG