Մատչելիության հղումներ

Համաքաղաքացիները «անարդարացի» են համարում հայ ընտանիքի վտարումը Միացյալ Նահանգներից


Միացյալ Նահանգների Քոլորադո նահանգի Ռիջվեյ քաղաքի բնակչությունը բողոքի ակցիա է կազմակերպել Սարգսյանների ընտանիքը երկրից վտարելու` տեղի իշխանությունների որոշման դեմ:

Ինչպես այսօրվա համարում գրում է «Նյու-Յորք Թայմզ» թերթը, Սարգսյանները Միացյալ Նահանգներ են ներգաղթել Հայաստանից 1990-ականների սկզբին՝ ուսանողական վիզաներով: Տեղի բնակիչների վկայությամբ, հաստատվելով ընդամենը 700 բնակիչ ունեցող Ռիջվեյում, նրանք քրտնաջան աշխատել են, պարտաճանաչ կերպով վճարել են հարկերը, սովորել են լեզուն, աչքի են ընկել դպրոցում:

Գերազանցապես սպիտակամորթ բնակչություն ունեցող Ռիջվեյում Սարգսյաններին արդեն ընկալում են որպես յուրայինների:

Թերթի փոխանցմամբ, ռիջվեյցիները Սարգսյանների վտարման մասին տեղի իշխանությունների որոշումը համարում են «խիստ անարդարացի եւ սխալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG