Մատչելիության հղումներ

2004 թվականին Ղարաբաղում ականների պայթյուններից վիրավորվել է 31 մարդ


31 մարդ է վիրավորվել Լեռնային Ղարաբաղում 2004 թվականի 11 ամիսների ընթացքում հակահետեւակային եւ հակատանկային ականների պայթյուններից:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը բրիտանական «Հալո Թրասթ» կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում հայտնել են, թե պայթյունները դարձել են տասը մարդու, այդ թվում` մեկ երեխայի մահվան պատճառ: Միջադեպերի պատճառը, «Հալո Թրասթ»-ի փորձագետների կարծիքով, անվտանգության կանոնների խախտումն է եղել:

Բրիտանական այս ոչ կառավարական կազմակերպությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության իրազեկման լայնածավալ արշավ, հատկապես` դպրոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG