Մատչելիության հղումներ

Ախալքալակում կկայանա Սամցխե-Ջավախեթիի հայկական հասարակական կազմակերպությունների առաջին համաժողովը


Դեկտեմբերի 11-ին Ախալքալակում կկայանա «Ինտեգրացում, բայց ոչ ձուլում» խորագրով հայկական հասարակական կազմակերպությունների առաջին համաժողովը, որը նվիրված է լինելու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին։

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, առաջիկայում նախատեսված է նաեւ լեզվամշակութային, տեղական ինքնակառավարմանը նվիրված համաժողովների անցկացումը: Նման տարաբաժանումը խորհրդի ներկայացուցիչները բացատրում են առավել կառուցողական աշխատանք տանելու ակնկալիքով։

Համաժողովի «Ինտեգրացում, բայց ոչ ձուլում» նշանաբանը ընտրվել է այն նկատառումով, որ ջավախքյան հասարակական կազմակերպությունները, կողմ լինելով իրենց երկրամասի՝ Վրաստանին ինտեգրմանը, միանգամայն դեմ են ձուլման քաղաքականությանը, որ վարում են վրացական իշխանությունները։

Սամցխե-Ջավախեթիի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ համաժողովը մեծապես կօգնի ջավախքահայության խնդիրների արդարացի լուծմանը, Վրաստանում ժողովրդավարական եւ իրավական հասարակարգի կայացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG