Հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կավելանան 30 տոկոսով, եւ ժամանակի ընթացքում կկրկնապատկվեն: «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ, այդ մասին երեկ երեկոյան կայացած կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Հաջորդ տարի ռազմական ծախսերը կկազմեն 250 միլիոն դոլար, ինչը 30 տոկոսով ավելի է, քան 2004 թվականին», - նշել է Ալիեւը, ավելացնելով. - «Եւ ապագայում մենք կշարունակենք մեծացնել ռազմական ծախսերի ծավալը: Քանի դեռ մեր հողերը գրաված են»:
«Ծախսերը կավելացվեն 50, 100, 200 տոկոսով եւ ավելի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: