Մատչելիության հղումներ

Արամ Ա Կաթողիկոսը հակադարձում է Թուրքիայի վարչապետին


Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսը, ի պատասխան անցած կիրակի Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցում հայկական թանգարանի բացմանը Թուրքիայի վարչապետի հայտարարություններին, հանդես է եկել հայտարարությամբ:

Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե նորաբաց թանգարանը պիտի «հերքի ամբաստանությունները, թե հայերի դեմ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է իրագործվել»:

«Այսպիսով, պատմությունը դիտելու փոխարեն ճշմարտությունը խեղաթյուրվում է ենթադրություններով եւ ապատեղեկատվությամբ», - ասել էր Էրդողանը:

«Պարոն Էրդողան, ճշմարտությունը խեղաթյուրելու եւ ենթադրությունների ու ապատեղեկատվության մասին խոսելուց առաջ, պետք է գայիք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության «Կիլիկիա» Թանգարանը՝ դիտելու համար աշխարհի առջեւ պարզված թրքական բարբարոսությունները», - ասված է Արամ Ա Կաթողիկոսի հայտարարության մեջ, որը զետեղված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ինտերնետային կայքում: - «Պատմությունը ենթադրությունների ու խեղաթյուրումների վրա չի՛ կերտվում, այլ՝ հստակ իրողությունների ու չոր տվյալների: Հայկական Ցեղասպանությունը պատմական իրողություն է: Որքան էլ դուք եւ ուրիշները այն դիտեն որպես խեղաթյուրում, ենթադրություն կամ ապատեղեկատվություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG