Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը վերաբերող արժեքավոր աշխատության գերմաներեն հրատարակությունը


Գիտությունների ազգային ակադեմիան լույս է ընծայել անվանի պատմաբան, ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի «Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը Թուրքիայում 1912-1918 թվականներին» ծավալուն աշխատության գերմաներեն հրատարակությունը, որում ամփոփված են գերմանական արխիվներում պահպանված անչափ կարեւոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են Թուրքիայում անցյալ դարասկզբին հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունը:

Աշխատությունը, որն արդեն հրատարակվել է ռուսերեն, առաջիկայում լույս կտեսնի նաեւ հայերեն: Ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, սակայն, կարեւոր նշանակություն է տալիս հենց գերմաներեն հրատարակությանը, քանի որ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր:

«Թուրքերը ասում են՝ անգլիական, ֆրանսիական, հայկական փաստաթղթերը միակողմանի են, որովհետեւ դրանք [առաջին համաշխարհային] պատերազմում մեր հակառակորդի փաստաթղթերն են: Գերմանական փաստաթղթերի դեպքում թուրքերը դա չեն կարող ասել, որովհետեւ Գերմանիան նրանց դաշնակիցն էր», - փաստարկեց Միքայելյանը:

Մինչ Թուրքիան համառորեն ժխտում է անցյալ դարասկզբին իրականացրած ցեղասպանությունը, հայ պատմաբանները շարունակում են դրա անժխտելի ապացույց հանդիսացող արխիվային փաստաթղթեր ի հայտ բերել: Վարդգես Միքայելյանի աշխատության մեջ բազմաթիվ նման փաստաթղթեր են հրապարակվել:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG