Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ում գրանցվել է ապրանքաշրջանառության 12 տոկոսի աճ


ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի՝ անցած շաբաթավերջին հրապարակած տվյալներով, 2004 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՊՀ-ում գրանցվել է ապրանքաշրջանառության 12 տոկոսի աճ:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, գրանցված ապրանքաշրջանառության աճը կազմել է, մասնավորապես, Ադրբեջանում 12,7 տոկոս, Բելառուսում` 11,4, Հայաստանում` 8,8, Տաջիկստանում` 21,8, Մոլդովայում` 8,9, Ռուսաստանում` 11,5, Ղազախստանում` 10,4, Ղրղըզստանում` 13,8, Ուկրաինայում` 19,2 եւ Վրաստանում` 6,4 տոկոս:

Իսկ սպառողական գների ինդեքսը 2003 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ աճել է 10 տոկոսով: Ընդ որում, Ադրբեջանում այն կազմել է 6 տոկոս, Բելառուսում` 18,9, Հայաստանում` 7,7, Տաջիկստանում` 6,7, Մոլդովայում` 12,5, Ռուսաստանում` 10,7, Ղազախստանում` 6,9, Ղրղըզստանում` 4,5, Ուկրաինայում` 8,5 եւ Վրաստանում` 5,6 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG