Մատչելիության հղումներ

Երեւանցիների մեծամասնությունը համարում է, որ հաշմանդամների լիարժեք կյանքի համար պայմաններն անբավարար են


Դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը նոյեմբերի 25-30-ին իրականացրել է հարցում Երեւանի 646 բնակիչների շրջանում։ Մայրաքաղաքի բնակիչների 68 տոկոսը հաշմանդամների լիարժեք կյանքի ապահովման համար անբավարար է համարում Հայաստանում ստեղծված պայմանները:

Հարցվածների միայն 3 տոկոսն է համարում, որ Հայաստանում հաշմանդամների լիարժեք կյանքի համար ստեղծված են բոլոր պայմանները, 22 տոկոսի կարծիքով, ստեղծված են միայն «որոշ պայմաններ», եւ հարցված երեւանցիների 7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG