Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը, «խիստ անարդար» որակելով, դատապարտել է Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրված երկու տասնյակ մարդկանց, այդ թվում վեց հայերի, ազատազրկման դատապարտելը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը շարունակում է ճնշում գործադրել Հասարակածային Գվինեայի իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Հայաստանի քաղաքացիներին, որոնց այդ երկրի մայրաքաղաք Մալաբոյի դատարանը անցած ուրբաթ ավարտված եռամսյա դատավարության արդյունքում դատապարտել է 14-24 տարվա ազատազրկման:
«Ո’չ դատավճիռը, ո’չ էլ պատժաչափերը չէին թարգմանվել [դատարանում], եւ պաշտպանյալները դատարանից հեռացան՝ առանց իմանալու, թե ինչպիսի ճակատագիր է իրենց սպասում», - ասված է Amnesty International-ի տարածած հայտարարության մեջ: - «Դատարանում ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները ապացուցող որեւէ վկայություն չբերվեց՝ բացի հենց ամբաստանյալների նախաքննական ցուցմունքներից, որոնք, վերջիններիս խոսքերով, կորզվել են կտտանքի միջոցով: Դատարանը, ամեն դեպքում, անտեսեց այդ կապակցությամբ ամբաստանյալների բողոքները»:
Amnesty International-ը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում եւ որի ներկայացուցիչները Մալաբոյում հետեւել են դատավարությանը, հայտարարում է, որ Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում մարտի 8-ին ձերբակալվելուց ի վեր անվտանգության գործակալություններում ամբաստանյալների նկատմամբ վերաբերմունքը եղել է «դաժան, ստորացուցիչ եւ անմարդկային»:
«Բոլոր ամբաստանյալները պահվել են լիակատար մեկուսացման մեջ, երբեք չհանվող ձեռնաշղթաներով ու ոտնաշղթաներով», - ասված է հայտարարության մեջ: - «Նրանք բավարար սնունդ չեն ստացել, խիստ հազվադեպ են ստացել բժշկական օգնություն»:
Ամբաստանյալները մեղադրվում էին, թե առաջապահ ջոկատն էին օտարերկրյա վարձկանների՝ հիմնականում Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Վեց հայ օդաչուները «Ան-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներն են: Ինքնաթիռը, որը պատկանում է հայաստանյան «Տիգա Այր» ընկերությանը, այս տարի ավելի վաղ վարձակալել էր գերմանական Central Asian Logistics (CAL) ընկերությունը՝ դեպի Հասարակածային Գվինեա առեւտրային թռիչքներ իրականացնելու նպատակով: Ինչպես հայաստանյան, այնպես էլ գերմանական ընկերության ներկայացուցիչները բազմիցս պնդել են, որ ինքնաթիռը պետք է Հասարակածային Գվինեա հասցներ նավթարդյունահանման սարքավորումներ, եւ որեւէ առնչություն ինքնաթիռի անձնակազմը ծրագրվող հեղաշրջման հետ չի ունեցել:
Հայ օդաչուների անմեղությունը հավաստում են նաեւ Հայաստանի իշխանությունները: Մալաբոյում դատավարությանը մասնակցում են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն երկու բարձրաստիճան պաշտոնյա: Արտգործնախարարության տարածած հայտարարությունը տեղեկացնում է, որ դիվանագետներին թույլատրվել է կալանավայրում այցելել հայ օդաչուներին: Նրանք նաեւ Հասարակածային Գվինեայի իշխանություններին են փոխանցել պաշտոնական Երեւանի խնդրանքը՝ վերանայել հայ օդաչուների գործը:
Միաժամանակ, ուրբաթ օրը դատարանի որոշմամբ ազատ արձակված երեք հարավաֆրիկացիները Մալաբոյի բանտում կրած կտտանքների ու ստորացման մասին սոսկալի վկայություններ են փոխանցել: Նրանցից մեկը՝ Մարկ Շմիդտը, մինչեւ ձերբակալությունը հայ օդաչուների հետ միեւնույն շենքում է բնակվել:
Էմիլ Դանիելյան