Երեքշաբթի օրը երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հայ-իրանական սահմանին տեղի կունենան Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցության ամրապնդման ու խորացման մասին վկայող երկու կարեւոր իրադարձություն. կսկսվի Իրան – Հայաստան գազամուղի շինարարությունը եւ շահագործման կհանձնվի Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը:
«Խոսքը վերաբերում է գազատարի առաջին՝ 40 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, որը կառուցվելու է իրանական կողմի տրամադրած 30 միլիոն դոլար վարկով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի էներգետիկայի նախարարության խոսնակ Լուսինե Հարությունյանը՝ ավելցնելով, որ գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը:
Բացի այդ երկար սպասված շինարարության սկսիզբը հանդիսավորությամբ ազդարարելուց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները նաեւ կբացեն Իրան- Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երկրորդ գիծը:
«Այդ գծի շինարարության հետ կապված պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2002 թվականին», - պարզաբանեց Հարությունյանը: - «Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գծի թողարկումով հնարավորություն կստեղծվի 200 մեգավատտով ավելացնել Իրան - Հայաստան էլեկտրաէներգիայի փոխհոսքերը՝ դրանք հասցնելով 400 մեգավատտի»:
Հայաստանի կողմից Մեղրի մեկնող պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Անդրանիկ Մարգայանը:
Հրաչ Մելքումյան