Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելու է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի վերաբերյալ» հարցը, որը նստաշրջանի օրակարգ է մտել Ադրբեջանի նախաձեռնությամբ:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները չունեն պարտադիր եւ իրավական ուժ», - անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ պարզաբանելով. - «Դրանք կարող են լինել միայն հանձնարարականի տեսքով կամ որպես Գլխավոր ասամբլեայի կարծիք»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մինչդեռ, երեկ Կասպից ծովի նավթահանքերից մեկում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ ասել է. - «ՄԱԿ-ում տեղի ունենալիք քննարկումը լուրջ հարված է Հայաստանին, որն ամեն ինչ անում է, որպեսզի այդ հարցը հանվի օրակարգից: Բայց մեծ հաջողության չի հասել այդ գործում»։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը արդեն մեկնել է Նյու Յորք։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան պարզաբանեցին Հայաստանի արտգործնախարարությունից, Մամեդյարովը կարող է ՄԱԿ-ի քննարկմանը մասնակցել երկու կարգավիճակով։ Ադրբեջանցի նախարարը կարող է հանդես գալ պարզապես որպես անձ, որն ուզում է ներկա լինել լսումներին։ Սակայն ավելի հավանական է, որ Էլմար Մամեդյարովը համապատասխան դիմումի հիման վրա ճանաչվի Ադրբեջանի պատվիրակության ղեկավար եւ հենց ինքը ներկայացնի հարցը։
Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։
Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրին արտգործնախարարությունից, տվյալ դեպքում պաշտոնների տարբերությունը դեր չի խաղալու, քանզի երկու կողմերին էլ հավասար ժամանակ է տրամադրվելու իրենց փաստարկները շարադրելու համար։
Արմեն Դուլյան