Մատչելիության հղումներ

Շարունակվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամերիկյան ուղեւորությունը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի առաջին նախագահի գրասենյակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի ամերիկյան ուղեւորությունը դեւռեւս շարունակվում է: Նախկին նախագահը Երեւան կվերադառնա չորեքշաբթի օրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ էր մեկնել անցած շաբաթ: Արկանզաս նահանգում նա մասնակցել էր նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանի բացմանը։

Առաջին նախագահի գրասենյակում պաշտոնապես հաստատեցին հայաստանյան մամուլում հրապարակված տեղեկությունը, որ հանդիսությունների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել եւ զրուցել է Միացյալ Նահանգների վերընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ։

Վերջին տարիներին Ջորջ Բուշը չի հանդիպել Հայաստանի ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը դա բացատրել է հանգամանքով, որ «նման հանդիպումները պետք է համակողմանիորեն նախապատրաստվեն»։

1998 թվականի հրաժարականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացել է քաղաքականությունից, չի մասնակցում հանրային միջոցառումներին եւ չի շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG