Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նոյեմբերի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ռուդ Լյուբերսին:
Լյուբերսի այցը, ամենայն հավանականությանբ, կապված է Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգ մտած՝ «գրավյալ տարածքների բնակեցման» հարցի՝ այս շաբաթ ծրագրված քննարկման հետ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը քննարկել են փախստականների հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու հարցում իրագործվող ծրագրերն ու աշխատանքները:
Օսկանյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից Հայաստան տեղահանված հայազգի քաղաքացիների սոցիալական եւ իրավական հիմնախնդիրները, նրանց ինտեգրման քաղաքականության իրականացումը:
«Այս առումով նախարարը հատուկ անդրադարձավ Հայաստանում հպատակագրման գործընթացին` նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, ուր փախստականները մինչեւ օրս բնակվում են վրաններում, Հայաստանի իշխանություններն առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղան փախստականների խնդրի լուծմանը: Կառուցվում են բնակարաններ, ընդլայնվում է փախստականների հպատակագրման եւ աշխատանքով ապահովելու գործը», - տեղեկացնում է արտգործնախարարությունը:
Հանդիպման ընթացում նաեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ: