Մատչելիության հղումներ

Վերսկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան


Երկուշաբթի օրը տեղի ունեցած վթարից հետո, ինչի հետեւանքով անջատվել էր «Ալավերդի» բարձրավոլտ հոսանքագիծը, վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան: «Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերությունը, ըստ վրացական լրատվամիջոցների, հաղորդել է , որ ներկայումս Հայաստանից Վրաստան փոխանցվում է 100 մեգավատտ էլեկտրաէներգիա, եւ դա թույլ է տվել վերացնել Թբիլիսիին մատակարարվող հոսանքի սահմանափակումը:

Վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին, եւ Վրաստանը զրկվել էր Հայաստանից ներմուծվող 100 մեգավատտ էլեկտրաէներգիայից: Թբիլիսիի հոսանքամատակարարումը սահմանափակվել էր 50 մեգավատտով, ինչի հետեւանքով քաղաքի գրեթե բոլոր շրջանները հոսանքազրկվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG