Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորսօրյա շրջայցի ընթացքում եղել է «մի շարք սահմանային զորամասերում», ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը՝ ծանոթանալու «զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը, ուսումնական ծրագրերի կատարմանը, անձնակազմի սոցիալական պայմաններին»:
Տարածված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ շրջայցը, որի ընթացքում նախագահ Քոչարյանին ուղեկցել է պաշտպանության նախարար Սարգսյանը, տեղի է ունեցել նոյեմբերի 9-12-ը: Հստակ չէ, թե ինչու է տեղեկատվությունը հրապարակվում չորս օր հետո միայն:
«Հանրապետության նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ` հետաքրքրվելով նրանց մարտական պատրաստվածության վիճակից մինչեւ սոցիալական խնդիրներ», - ասված է հաղորդագրությունում: - «Մի շարք զորամասերում Զինված ուժերի գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը ներկա են գտնվել նոր զորանոցային համալիրի բացմանը: Ժապավենի կտրման պատիվը տրվել է Հանրապետության նախագահին»:
Հաղորդագրությունը ոչինչ չի ասում, թե որտեղ են գտնվում նախագահի այցելած զորամասերը: Նախագահի մամլո գրասենյակը տարածել է նաեւ շրջայցի մասին պատմող ավելի քան մեկ տասնյակ լուսանկարներ: Դրանցից գրեթե բոլորում Քոչարյանի կողքին կանգնած է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ ծանոթանալով «սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, զինվորների, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին», Ռոբերտ Քոչարյանը, ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով, նշել է, որ «ձեռք բերած արդյունքներով բավարարվել չի կարելի, քանի որ բանակի բարձր մարտունակության գաղտնիքը նրա շարունակական զարգացման ու կատարելագործման մեջ է»:
Շրջայցին երկուշաբթի օրը հաջորդեցին Ռոբերտ Քոչարյանի ոչ լավատեսական արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս հեռանկարների մասին: Նույն օրը համահունչ հայտարարություններ է արել նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ռոյթեր» գործակալության հարցազրույցում:
«Ես մեր հարեւանների կողմից [բանակցություններում] որեւէ լուրջ բան չեմ տեսնում», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանին ՄԱԿ-ի միջոցով «շանտաժի» ենթարկելու փորձի մեջ:
«Հարցրեք նրանց՝ ի՞նչպիսի փոխզիջում: Նրանք ասում են՝ հետ վերադարձրեք ամեն ինչ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, եւ դրանից հետո մենք չենք վերսկսի պատերազմական գործողությունները», - ավելացրել է Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ, ըստ «Ռոյթեր»-ի, Սերժ Սարգսյանը վստահ է, որ Բաքուն չի իրականացնի իր պարբերական սպառնալիքները «Ղարաբաղը ուժով ետ վերադարձնելու մասին»: Նա ասել է, որ որեւէ նշան չի տեսնում, թե մոտ ապագայում կարող է սկսվել հայ-ադրբեջանական նոր պատերազմ:
Էմիլ Դանիելյան