Մատչելիության հղումներ

Պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը


Ուրբաթ օրը նախագահ Քոչարյանի հրամանագրով Կառլոս Պետրոսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած խիստ հակիրճ հաղորդագրության, Պետրոսյանը ազատվել է «իր դիմումի համաձայն»:

Նախագահի մամլո գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին սոսկ, որ Կառլոս Պետրոսյանը դիմումը ներկայացրել էր այսօր:

Ազատված ազդեցիկ պաշտոնի հնարավոր հավակնորդներից է Ֆելիքս Ցոլակյանը, ով ներկայումս ղեկավարում է պետական հարկային ծառայությունը:

Նախկինում ոստիկանության սպա Կառլոս Պետրոսյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով ներկայիս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG