Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Բուշը կհաղթի, թեեւ հայության համար ավելի շահեկան կլիներ Քերիի հաղթանակը»


«Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջորջ Բուշը կհաղթի նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում, թեեւ ողջ աշխարհի հայության համար ավելի շահեկան կլիներ Ջոն Քերիի հաղթանակը», - կանխատեսում է Հայաստանի Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մանուկյանը փաստարկել է, թե երկու թեկնածուների վարկանիշերը շատ մոտ են, իսկ ամերիկյան ընտրությունների պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում գործող նախագահի շանսերը գերադասելի են։

Միաժամանակ, այսօր հրապարակվել են Ինտերնետի միջոցով կատարված համաշխարհային հարցման արդյունքները, որոնց մասնակցել է 113 հազար մարդ աշխարհի 119 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Համակարգչի միջոցով քվեարկածների ճնշող մեծամասնությունը՝ 77 տոկոսը, ըստ «Ռոյթեր» գործակալության, նախապատվությունը տվել է Ջոն Քերիին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի հասարակության ներկայացուցիչներին եւ քաղաքական գործիչներին հրավիրել է նոյեմբերի 3-ին առավոտյան ժամը 5-ից դեսպանատանը հետեւել ընտրությունների ավարտին եւ արդյունքների ամփոփմանը։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG