Մատչելիության հղումներ

Երկու մարդ սպանվել է Երեւանի կենտրոնում


Այսօր հետկեսօրին՝ ժամը 16-ի սահմաններում Երեւանի Մաշտոցի պողոտա -Թումանյան փողոց խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի մոտակայքում ատրճանակի կրակոցներով սպանվել են 30-40 տարեկան երկու տղամարդ: Ժամը 17-֊ի սահմաններում իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ էին իրականացնում դեպքի վայրում:

Ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղեկացրել է, որ սպանվածներից մեկը վրացահայ է, մյուսի ինքությունը ճշտվում է:

Ըստ հաղորդագրության, օպերատիվ-քննչական խմբին հաջողվել է պարզել հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը «օպերատիվ նկատառումներով առայժմ չի հրապարակվում»:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը վարում է դատախազությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG