Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 5-րդ տարելիցի օրը իշխանությունն ու ընդդիմությունը, կարծես պահպանելով վերջին տարիներին ստեղծված ավանդույթը, առանձին-առանձին այցելեցին ահաբեկչության զոհերի շիրիմներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձամբ չի այցելել ո'չ Եռաբլուր, ո'չ Կոմիտասի անվան պանթեոն: Նրա անունից, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ծաղկեպսակներ են դրվել ահաբեկչության բոլոր զոհերի շիրմաքարերին:
Կառավարության անդամների ուղեկցությամբ Եռաբլուր՝ Վագեն Սարգսյանի գերեզմանին հարգանքի տուրք մատուցելու եկած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով հինգ տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության կազմակերպիչների բացահայտմանը վերաբերող հարցին, ասաց, թե գործը բացահայտված է, ու դեռ 5 տարի առաջ հայտնի էր, թե ովքեր են կատարել ոճրագործությունը: Վարչապետի ձեւակերպմամբ՝ պարզապես կասկածներ կան, թե արդյո՞ք ոճրագործները նաեւ կազմակերպիչներն էին:
Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, 1999 թվականի ահաբեկչությունը երկիրը «մի քանի տարով ետ գցեց», եւ եթե այսօր տնտեսական աճ կա, ըստ վարչապետի, դա ոչ թե վերջին տարիների արդյունքն է, այլ այն հիմքի, որ դրվել էր 1998-2000 թվականներին:
Հայաստանի զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով լրագրողների՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված (կազմակերպիչների) մասով քննությանը վերաբերող հարցին, ասաց, որ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն քննության ավարտից հետո:
Իսկ հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք ինքը, որ հանցագործության կազմակերպիչները կբացահայտվեն, Ջհանգիրյանը պատասխանեց. - «Կարծում եմ, գործի քննությունը ցույց կտա... Իսկ գործի քննության ժամկետ գոյություն չունի»:
Զինվորական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին ասաց, թե համոզված է, որ հանցագործության կազմակերպիչները կբացահայտվեն, բայց դժվարացավ ասել, թե երբ:
«Երբեւիցե», - ասաց նա՝ ավելացնելով. - «Չբացահայտվող հանցագործություններ չկան: Կան դժվար բացահայտվող կամ ուշ բացահայտվող հանցագործություններ»:
Երբ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցինչերը հեռացել էին, Եռաբլուր եկավ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով վերջերս ներման արժանացած Բաբայանը, ով գրեթե 4 տարի ազատազրկման մեջ էր Ղուկասյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով մամուլի ասուլիս հրավիրել առաջիկա օրերին:
Կեսօրից հետո Վազգեն Սարգսյանի շիրմին այցելեցին ընդդիմության ներկայացուցիչները: Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի խոսքերով, եթե հոկտեմբերի 27-ից հետո իրենք հույս ունեին, որ արդար դատավարությամբ եւ իշխանությունների աջակցությամբ գործը կբացահայտվի, ապա վերջիններս հակառակն ապացուցեցին:
Ինչ վերաբերում է հանցագործության կազմակերպիչների բացահայտմանը, ապա Արամ Սարգսյանը համոզված է, որ դա տեղի կունենա միայն իշխանափոխությունից հետո:
Ռուզաննա Ստեփանյան