Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական սահմանը բացվել է


Ինչպես ուրբաթ օրը տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը, ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, որը Բեսլանի իրադարձություններից անմիջապես հետո փակվել էր Ռուսաստանի հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում, բացվել է:

«Այսօրվանից Վերին Լարսը բաց է ինչպես միջազգային բեռնափոխադրումների, այնպես էլ ուղեորափոխադրումների համար», - լրագրողներին ասել է Դրյուկովը:

Ըստ հաղորդագրությունների, տեղեկությունը հաստատել են պաշտոնյաները Մոսկվայում՝ ասելով, որ անցակետում բացվել է երթեւեկությունը երկու ուղղություններով:

Սահմանի բացմանը նախորդել է (երկու օր առաջ) նախագահներ Քոչարյանի եւ Պուտինի հեռախոսազրույցը: Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, այդուհաներձ, հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Սահմանի բացումը որոշ առումով անսպասելի էր, քանի որ անցած շաբաթ Երեւանում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ասել էր, թե սահմանը փակ կմնա առնվազն մեկ ամիս, քանի որ այնտեղ «միջոցառում է անցկացվում»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG