Անդրադառնալով օրերս Բելառուսում կայացած հանրաքվեին, որով Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռք բերեց կրկին նախագահ առաջադրվելու հնարավորություն, «Առավոտ» թերթը խմբագրականում նշում է. - «Լուկաշենկոն արդարարեց վերջերս իրեն տված «Եվրոպական Թուրքմենբաշի» տիտղոսը: Մենք կարող էինք պարզապես արձանագրել այս փաստն ու ցավակցել բելառուսներին, եթե չլիներ մտավախությունը, թե վատ օրինակը կարող է վարակիչ լինել: Հատկապես, որ Լուկաշենկոյի գործողությունները խրախուսանքի արժանացրեց ԱՊՀ դիտորդական առաքելությունը»: «Ռուսաստանում արդեն իսկ մտահոգություն կա, որ եթե իրենց երկիրը աջակցեց Բատկայի դիկտատորական նկրտումներին, ուրեմն հեռու չէ օրը, երբ Պուտինը եւս կցանկանա Սահմանադրությունը հարմարացնել իրեն: Իսկ ԱՊՀ-ական մյուս նախագահների մասին, որոնք ակնհայտ կամ թաքնված բռնապետական թեքում ունեն, խոսելն ավելորդ է», - ակնարկում է «Առավոտ»-ը:
«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռում Ռուսաստանի արտաքին հետախուզության աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծված «Նամակոն» վերլուծական կենտրոնի փորձագետների եզրակացությանը, որ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է Ուկրաինայում ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի ապահովման համար: Դրանից հետո էլ կզբաղվի մերձդնեստրյան, հարավօսական, աբխազական եւ ղարաբաղյան հիմնախնդիրների կարգավորմամբ: «Այս իրավիճակում Հայաստանում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություններ (խոսքը արտահերթ ընտրությունների մասին է)», - համոզված են «Նամակոնի» փորձագետները: Նրանք կարծում են, որ վերոհիշյալ գործընթացները կհանգեցնեն իշխանափոխության: «Որեւէ առանձին ուժի հաղթանակը քիչ հավանական է, եւ հնարավոր է, որ Հայաստանում նույնպես տեղի կունենա այն, ինչ Վրաստանում եւ Ուկրաինայում, այսինքն՝ կձեւավորվի ժողովրդավարական ուժերի դաշինք կամ միավորում», - այս առումով ենթադրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան շուտ Հայաստանը տեղ կգրավի հեռանկար ունեցող երկրների շարքում»:
«Կոալիցիա - ընդդիմություն հանդիպումները սկսվել են» վերնագրի տակ է «Հայոց աշխարհ» թերթը հարցազրույց ներկայացնում Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Իսկ վերջինս մասնավորապես ասում է. - «Հանդիպում եղել է, պայմանավորվել ենք հետագայում գործընթացը շարունակել: Բայց քանի որ ես կողմնակից եմ հանգիստ պայմաններում աշխատելուն, կարծում եմ, ավելին ասելն այս պահին իմաստ չունի»: Անցած ուրբաթ կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցին, թե «ճի՞շտ է, որ հանդիպման ժամանակ նախագահը կոչ է արել կոալիցիայի կուսակցություններին միմյանց միջեւ հակասությունները չսրել եւ չհարուցել ներիշխանական հակադրություն», Տիգրան Թորոսյանը պատասխանում է. -«Նման գնահատականներ այսպիսի հանդիպումների ժամանակ չեն լինում: Ուղղակի հպանցիկ խոսվել է, որ ե՛ւ պարտավորությունների կատարման դրական ընթացքը, ե՛ւ հետագա լուծվելիք խնդիրների շուրջ համագործակցությունը պիտի զերծ լինի այն ոչ էական տարաձայնություններից, որ ժամանակ առ ժամանակ առաջանում են»: «Իրավունք» թերթի տեղեկություններով էլ՝ Քոչարյանը կոալիցիային հորդորել է հանգիստ աշխատել: «Այս պահին կոալիցիայի ներսում կարծես թե խոշոր հակամարտություններ չկան, բայց դա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ ցանկացած պահի չի կարող խարխլվել ներխորհրդարանական փխրուն կայունությունը», - ուրվագծում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Իսկ դա հնարավոր է ոչ միայն Ընտրական օրեսնսգրքի շուրջ բազմակուսակցական «մեկ քվեարկության ալյանսի» պատճառով, այլեւ նման զարգացումներ իր համար հարմար պահին կարող է շատ նուրբ ձեւով միջնորդավորված տարբերակներով հրահրել պաշտպանության նախարարը: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե խորհրդարանական ճգնաժամը ու դրա հետեւանքով առաջացող ներքաղաքական խոշոր փոփոխությունների հրամայականը իր հայտ կգան հենց այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանը կարող է իրեն թույլ տալ այդպիսի քաղաքական շռայլություն»:
«Գոլոս Արմենիի» թերթում այսօր կրկին մտահոգություն է շեշտվում, որ վերջին շրջանում հայ հասարակությունը, որը նախկինում կտրականապես մերժում էր ցանկացած հակառուսական կոչ, հիմա որոշակիորեն փոխել է տրամադրությունը, եւ պատճառը հաղորդակցության ճանապարհների փակումն է: «Հայաստանին առաջարկվում է ապրել աշխարհաքաղաքական աբսուրդի պայմաններում», - գրում է մեկնաբանը՝ բխեցնելով. - «Ռուսաստանի վերջին քայլերը Հայաստանին կամա-ակամա մղում են դեպի հարավ՝ Իրան եւ Թուրքիա: Եթե Ռուսաստանն ինքն է այսքան ռուսամետ հայ ժողովրդի գոյությունը անտանելի դարձնում, դա կարող է վերջինիս մղել հին հարցերին նոր պատասխաններ փնտրելու»:
Վաչե Սարգսյան