Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը «աննախադեպ» դրական է գնահատում Եվրախորհրդի բանաձեւը


Հայաստանի Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում դրական գնահատման առումով «աննախադեպ» որակեց ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւը:

«Ես կարծում եմ, սա աննախադեպ բանաձեւ է դրական գնահատման առումով Հայաստանում կատարվող աշխատանքներին Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման տեսակետից», - հայտարարեց Թորոսյանը՝ ավելացնելով, թե բացասականը առնչվում է անցած տարվա ընտրական գործընթացներին: - «Բացասական վերաբերմունքն արտահայտվում է 2003 թվականին տեղի ունեցած խախտումների համար պատասխանատու անձանց ոչ համարժեք պատիժներին»:

Իսկ ԵԽԽՎ-ի բանաձեւում նշված առաջարկները, ըստ նրա, տեղին չէ դրական կամ բացասկան գնահատելը, քանի որ ակնկալվում է, որ Հայաստանը դրանք կկատարի:

Թորոսյանի խոսքերով, բանաձեւի մյուս կետերը դրական ընթացք են արձանագրում. մի մասը արված է, իսկ մյուսների գծով կան դրական տեղաշարժեր:

Անդրադառնալով Ստրասբուրգում Հայաստանի ընդդիմադիր ու իշխամետ պատվիրակների միասնաբար ու համաձայնեցված հանդես գալուն, Հայաստանի պատվիրակության ղեկավարը ասաց. - «Ես կարծում եմ, սա չափազանց կարեւոր քայլ էր Ստրասբուրգում: Համոզված եմ, որ անհրաժեշտություն կա, որ նման համագործակցությունը շարունակվի բոլոր ոլորտներում եւ բոլոր ատյաններում՝ հատկապես միջազգային ատյաններում, որովհետեւ մենք չպետք է վտանգենք մեր երկրի վարկը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG