Մատչելիության հղումներ

«Ալքիմիկոսի» շնորհանդեսը Երեւանում


Երկու օր առաջ Հայաստան ժամանեց բրազիլացի անվանի արձակագիր Պաուլո Կոելոն՝ մասնակցելու իր հեղինակած «Ալքիմիկոսը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը տեղի ունեցավ այսօր Հայաստանի գրողների միությունում:

Գրողների միության նախագահը ողջունելով նրան՝ ասաց, որ ճիշտ 30 տարի առաջ այս դահլիճում էր հյուրընկալվել Վիլյամ Սարոյանը: Նա կանգնել է դահլիճի կենտրոնում մի քանի անգամ պտտվել է իր թիկնեղ մարմնի շուրջ եւ ասել.«Աս է Վիլյամ Սարոյանը»:

Կոելոն ներկայացավ այլ կերպ, նա դիմելով ներկաներին, իր երախտագիտությունը հայտեց հրավերի համար եւ ասաց, թե շատ առեւղծվածային է գրողի համար, որը ստեղծագործում է բացարձակ միայնության մեջ, տեսնել, որ իր հոգին ճամփորդել է եւ կարող է հասկացված լինել: Նրա խոսքերով, առավել առեւղծվածային է, երբ գտնվում ես մի երկրում, որը ուխտագնացության երկիր է: Առեւղծվածային է նաեւ այն, որ դուք ձեր հայրենիքն ունեք, բայց եւ աշխարհով մեկ սփռված ժողովուրդ եք: Մի օր նրանք անձրեւի պես հետ կգան, իրենց հետ բերելով այն ամենը, ինչ դրսում են սովորել: Անձնական փորձով կարող եմ ասել, որ մենք կարող ենք անցնել շատ բարդ հանգամանքների եւ փորձությունների միջով եւ դիմակայելով պահպանել մեր արժեքներն ու ինքնությունը:

Վերջին տարիներին շրջանառող պնդումները, թե հայերն այլեւս ընթարցասեր չեն, չեն կարդում ժամանակակից գրողների ստեղծագործությունները, պարզվում է անհիմն էին: Այսօր գրողների միությունում մարդիկ ձեռքից ձեռք էին անցկացնում «Ալքիմիկոսի» հայերեն թարգմանությունը, եւ փորձում կանգնելու տեղ գտնել գրողների միության լեփ-լեցուն դահլիճում:

Վեպը վերջին 2 ամիսների ընթացքում հայերեն 3 թարգմանությամբ է հրատարակվել: Երկուսը արեւելահայերեն՝ պորտուգալերենից Նվարդ Վարդանյանի եւ ռուսերենից՝ Արտակ Վարդազարյանի թարգմանությամբ ու մեկ արեւմտահայրեն՝ անգլերենից Խաչիկ Մուրադյանի թարգմանությամբ:

Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG