Աշոտ Մանուչարյանը վերջերս հայտարարեց, որ ճանաչել է այն մարդուն, ով ապրիլի 22–ին իրեն բռնության է ենթարկել՝ հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ: Անձը, ում մատնացույց է անում Աշոտ Մանուչարյանը, վերադարձել է Մոսկվայից եւ իր հերթին հայտարարել է, թե ինքը չի ճանաչում Աշոտ Մանուչարյանին եւ ոչ մի կապ չունի ապրիլի 22-ին տեղի ունեցած դեպքերի հետ:
Սափրած գլխով երիտասարդը՝ Վրեժ Օսիպյանը, պատահաբար իմացել է, որ իր նկարը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում եւ, իր իսկ փոխանցմամբ, անմիջապես Երեւան է ժամանել իմանալու համար, թե ինչու են իրեն վարկաբեկում:
Վրեժ Օսիպյանը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավարին փոխանցել է, թե Աշոտ Մանուչարյանը սխալվում է՝ իրեն ծեծողներից մեկը համարելով: Վրեժ Օսիպյանն անգամ հարցաքննվելու պատրաստակամություն է հայտնել:
Սափրած գլխով երիտասարդը հաստատել է, որ ինքը ապրիլի 5-ին իրոք եղել է Մատենադարանի մոտակայքում, որտեղ նրան լրագրողները լուսանկարել էին: Սակայն նշել է, թե պատահաբար է այդ մասում հայտնվել ու ընդամենը ընկերներին բարեւելու նպատակով մի քանի րոպե կանգ է առել :
Ի դեպ, այսօր ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Վերժ Օսիպյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ցուցմունք է տվել, եւ ժխտել է իր մասնակցությունը նշված հանցագործությանը:
Չնայած հայտարարությանը, թե ինքը ոչ մի կապ չունի այս գործի հետ, Աշոտ Մանուչարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ կրկնեց, թե ինքը պարզապես վստահ է, որ իր վրա հարձակվողներից մեկը հենց Վրեժ Օսիպյանն է:
Աշոտ Մանուչարյանը եւս մեկ անգամ նշեց, որ չի պատրաստվում ցուցամունք տալ իրավապահ մարմիններին, քանի որ չի վստահում վերջիններիս: Մինչդեռ իրավապահ մարմինների փոխանցմամբ, առանց Աշոտ Մանուչարյանի ցուցմունքի գործը կարող է մտնել փակուղի, եւ ,եթե տուժողը ցուցմունք չտա եւ այլ ապացույցներ էլ ի հայտ չգան՝ հնարավոր է գործը կկասեցվի: Իրավապահները պնդում են, որ միայն Աշոտ Մանուչարյանի մամուլին փոխանցած տեղեկությունների հիման վրա չեն կարող կալանավորել կամ բերման ենթարկել Վրեժ Օսիպյան: Հատկապես վերջինս փախուստի մեջ չէ, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն՝ ժխտելով իր մասնակցությունը հանցագործությանը:
Ռուզաննա Ստեփանյան