Մատչելիության հղումներ

Առաջին մասնավոր վարկային բյուրոն հավակնում է դառնալ վստահության երաշխիք


Այսօր Կենտրոնական բանկում շնորհանդեսով իր գործունեության մասին ազդարարեց առաջին մասնավոր վարկային բյուրոն, որը կզբաղվի վարկառուների գործունեության պատմությունը կազմելով: Մասնավոր բյուրոն կհավաքի վարկ վերցնողների պատմությունը եւ որպես վճարովի ծառայություն կտրամադրի ցանկացողներին:

Յուրաքանչյուր նոր վարկ ստանալու խնդրանքը անմիջապես կուղեցվի հին գործունեության կամ վարկային անցյալի վերլուծությամբ՝ վարկարժանությունը ապացուցող կամ հերքող ամբողջ տեղեկատվության հավաքածունի միջոցով:

Վարկային այս բյուրոն անվանել են ԱՔՌԱ, որի հիմնադիր Արմեն Վարդանյանն այսօր Կենտրոնական բանկում ներկայացրեց կազմակերպության պատմությունը: Գաղափարը ծագել է 1998-ին, իսկ 2004-ի հունվարից արդեն ընկերությունը գրանցվել է՝ աշխարհում հայտնի 3 խոշորագույն վարկային բյուրոների հետ կապեր ստեղծելուց եւ աջակցություն կամ գործընկերություն հաստատելուց հետո: ԱՔՌԱ-ի հիմնադրման նախաձեռնողը Credential Inc. ամերիկյան ընկերությունն է:

Ակնկալվում է, որ բյուրոյի գործունեության արդյուքնում ակվելանա վարկերի ծավալը եւ հասարակության մեջ էլ կձեւավորվի «Լավ վարկային պատմության» ստեղծման անհրաժեշտության գիտակցությունը:

Վարկավորման ծավալը այնքան էլ բարձր չէ Հայաստանի բանկային համակարգում, առաջին հերթին անվստահության պատճառով:
2002 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործող բանկերը տրամադրել են իրենց հաճախորդներին 81,4 միլիարդ դրամի չափով վարկ, ինչը կազմել է ընդհանուր բանկային ակտիվների 34,67 տոկոսը: Նույն ցուցանիշը 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է համապատասխանաբար` 95,1 միլիարդ դրամ եւ 33,09 տոկոս:

Ինչպես ներկայացվեց շնորհանդեսի ժամանակ վարկային բյուրոյի գործունեության միջավարն է.
բանկերը եւ վարկային կազմակերպությունները, ապահովագրական եւ միկրովարկային կազմակերպությունները, որոնց հետ բյուրոն ինֆորմացիա կփոխանակի: Իսկ առեւտրային կազմակերպություններից, դատարաններից, հարկային եւ սոցապ ծառայություններից վարկային բյուրոն կստանա միակողմանի տեղեկատվություն: Ի միջիայլոց վարկային պատմությունը ցույց կտա նաեւ տվյալ անձի հարաբերությունները կենցաղ սպասարկման կազամկերպությունների հետ: Օրինակ, եթե մարդը չի վճարում լույսի կամ ջրի վարձը արդեն կասկածելի է դառնում՝ արդյոք վերջինս կվերադարձնի՞ վարկը:

Այսպիսով, Վարկային բյուրոյի գործունեությունն ուղղված է վարկային դաշտի առողջացմանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG