Մատչելիության հղումներ

Դոլարի առատությունը առաջացրել է շոկ ֆինանսական շուկայում


Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի լսումների ժամանակ Կենտրոնական բանկի նախագահը մեկնաբանեց դոլարի փոխարժեքի աննախադեպ վարքը վերջին ամիսներին:

Տիգրան Սարգսյանի հիմնավորմամբ, դոլարի արժեզրկումը եւ դրամի արժեւորումը «փողերի լվացման» երեւույթի հետ կապ չունի, եւ դա ընդհանրապես, ըստ ԿԲ նախագահի, անհեթեթ բացատրություն է: -«Այդ բացատրությունները եւ մեկնաբանություններն ավելի շատ ունեն քաղաքական երանգ եւ զուրկ են տնտեսագիտական հիմնավորումից»:

Դրամի արժեւորումը, Տիգրան Սարգսյանի բացատրությամբ, պայմանավորված է կայուն տնտեսական աճով եւ արտարժութային ներհոսքով: Աճել է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան՝ այս տարվա առաջին կիսամյակում՝ 25,3 տոկոսով: Մասնավոր՝ ոչ առեւտրային, տրանսֆերտների աճը եւս զգալի է եղել: Երրորդ հիմնավորումը. ուղղակի ներդրումների աճն է՝ Հայաստանում ներդրումների ծավալը այս տարի կազմել է 79, 1 տոկոս: Եվ վերջապես, մեծացել է անշարժ գույքի պահանջարկը եւ բարձրացել է անշարժ գույքի գինը:

Այս ամենը առաջացրել է շոկ, որը կապ չունի փողերի լվացման հետ, մեկնաբանում է Տիգրան Սարգսյանը: Վառելիքի գները Հայաստանում չեն բարձրացել, քանի որ ներքին արժույթը արժեքավորվել է, ինչը էապես զսպել է գների աճը Հայաստանի Հանրապետությունում: ԿԲ նախագահն ասաց նաեւ, որ ընդհանուր շուկայում 3 տոկսանոց գնային աճ դեռեւս առաջիկայում սպասվում է, բայց դա հացամթերքին չի վերաբերում:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG