Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Ալիեւը պատրաստ են շարունակել բանակցությունները


(«Ասոշիեյթեդ փրես»). – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հինգշաբթի օրը խոստացել են շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը գրեթե 3 ժամ բանակցել են Ղազախստանի մայրաքաղաքում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Մանրամասներ չեն հաղորդվում:

«Մեզ ժամանակ է պետք… Արդբեջանի նախագահը ավելի կոնկրետ գիտի մեր դիրքորոշումը… Գործընթացը կառուցողական ձեւով է շարունակվում», - բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Հետագա զարգացումները կարող են լուծել այս հիմնախնդիրը… Մենք քննարկել են լուծման ճանապարհին եղած տարբեր խնդիրներ», - ասել է Ալիեւը:

Աստանայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցող երկու նախագահները նախ բանակցել են առանձին, իսկ հետո նրանց միացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուրախ եմ տեսնել, որ չեք կորցրել լավատեսությունը… եւ շարունակում եք բարձր մակարդակով բանակցությունները», - ասել է Պուտինը: - «Հույսերը շատ մեծ են, չնայած խնդրի բարդությանը… Ինչպիսին էլ լինեն արդյունքները, երեք ղեկավարենրի հանդիպումը արդեն առաջընթաց քայլ է»:

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին բանակցություններին մասնակցելու համար: «Մեր հարեւան Ռուսաստանը` Մինսկի խմբի համանախագը, առանցքային դեր է կատարում հակամարտության կարգավորման գործում», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG