Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը կղեկավարի Սամվել Մկրտչյանը


Ուրբաթ օրը հրապարակված հրամանագրով նախագահ Քոչարյանը Սամվել Մկրտչյանին նշժանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից ազատվել է Վիգեն Չիտեչյանը, ով այդ պաշտոնը համատեղում էր Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնի հետ:

«Ես այդ նշանակումը ընկալում եմ որպես ՆԱՏՕ-ի հետ մեր կապերի խորացման եւ ընդլայնման արդյունք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սամվել Մկրտչյանը, ով մինչեւ նոր նշանակումը արտգործանախարության Եվրոպայի վարչության պետն էր:

Վերջին տարիներին Հայաստանը ընդլյանել է ՆԱՏՕ-ի հետ կապերը` «Գործընկերոթւյուն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրով «Լավագույն համատեղ ջանք – 2003» զորավարժությունները անցան Հայաստանում: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ապագայում եւս հյուրընկալել նման զորավարժություններ:

Մկրտչյանի փոխանցմամբ, Հայաստանը որոշել է բարձրացնել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցության մակարդակը` ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ համատեղ «անհատական գործընկերության գործողությունների պլան» մշակելու միջոցով: Հարեւան Ադրբեջանի ու Վրաստանի համար նման պլաններ արդեն մշակվել են:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG