«Մարդկանց արձագանքը աղետներին տարբեր է լինում: Հայ արվեստագետների պատասխանը Մեծ եղեռնին ստեղծագործելն էր», - ասում է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, պատմաբան, Քոլգեյթի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը: - «Այնպես, ինչպես Սարոյանը, Ազնավուրը, Արշիլ Գորկին, Մայքլ Առլենը եւ ուրիշները: Երեւի թե ես էլ, եթե այդպես չցնցվեի, չգրեի այդ գործերը»:
1951 թվականին Նյու Ջերսիի արվարձաններից մեկում պոլսահայ հորից ու տիգրանակերտցի մորից ծնված Փիթերը, ումից ծնողները երկար ժամանակ թաքցրել են ցեղասպանության հրեշավոր իրողությունը, հիսուն տարի անց «Ճակատագրի սեւ շունը» գրքում հարցնում է. - «Իրապես հնարավո՞ր է դիմակայել նման անցյալին… Անցյալն ինքն է ոտնձգություններ անում, քանզի ցնցումը զգացվում է ոչ թե բուն դիպվածի պահին, այլ հետեւանքների մեջ` հաճախ երկարատեւ գաղտնի շրջանից հետո»:
Այս օրերին Բալաքյանը Հայաստանում է` իր «Ճակատագրի սեւ շունը» վեպի հայերեն հրատարակության առիթով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայաստանի ամերիկյանի համալսարանի բիզնես-կենտրոնում` Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: «Ճակատագրի սեւ շունը»-ը գրողի` բազմաթիվ հեղինակավոր միջազգային գրական մրցանակների արժանացած ստեղծագործություններից առաջինն է, որ դրվում է հայ ընթերցողի սեղանին:
«Փիթեր Բալաքյանը ստեղծեց ցեղասպանության վերաբերյալ զարմանալի մի գործ` «Ճակատագրի սեւ շունը», որը հուշագրությունից դանդաղորեն վերածվում է թուրքերի կողմից սանձազերծած` հայերի ցեղասպանության պատմության», - երեկ Հայաստանի գրողների միությունում ասաց գրքի հայերեն հրատարակության թարգմանիչ Արտեմ Հարությունյանը:
Նրա խոսքերով, այդ գրքից հետո Բալաքյանը այնքան խորը ապրումներ ունեցավ, որ անցավ վավերագրական արձակին` գրելով «Այրվող Տիգրիս: Հայկական ցեղասպանությունը եւ ամերիկյան արձագանքը» մեծ աշխատությունը:
Իսկ այսօրվա շնորհանդեսում Բալաքյանը շուրջ երկու ժամ պատմեց իր մանկության, պատանեկության, հասունության մասին, իր ծնողների, տատերի ու պապերի, իր ընտանիքի ու իր արմատների մասին, ցեղասպանության ահավոր իրողության մասին, որի «հուշը յուրաքանչյուր հայ կրում է իր գեներում», հայ մարդու զգացողություններով եւ ամերիկացու հոգեբանությամբ ու ընկալմամբ ծնունդ ստացած իր ստեղծագործությունների մասին:
Մոտ ապագայում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնի նաեւ Բալաքյանի «Այրվող Տիգրիս» փաստավավերագրական աշխատությունը:
Գայանե Դանիելյան