Հասարակածային Գվինեայում երկուշաբթի օրը սկսվել է անցած գարնանը այս երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով կալանված մի խումբ «վարձկանների»` այդ թվում վեց հայ օդաչուների նկատմամբ:
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, 1979 թվականից այդ երկիրը կառավարող նախագահ Թեոդորո Օբյենգ Նգուեմային գահընկեց անելու մեջ մեղադրվողները այդ երկրի մայրաքաղաք Մալաբոյում դատարանի առջեւ են կանգնել շղթայված ձեռքերով եւ ոտքերով: Դատավարությանը հետեւող դիվանագետների եւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչների մեջ են նաեւ հայ դիվանագետներ:
Հայաստանի իշխանությունները համոզված են եւ բազմիցս բարձրաձայնել են, որ հայ օդաչուները հեղաշրջման փորձի հետ որեւէ կապ չունեն:
Հայաստանի արտգործնախարար ՎարդանՕսկանյանը երկուշաբթի օրը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կավարտվի հայ օդաչուների համար:
«Ես չեմ ուզում լավատեսության արտահայտություններ ունենալ, բայց հուսով ենք, որ մեզ համար ամեն ինչ լավ կավարտվի», - ավելացրեց Օսկանյանը:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայ օդաչուներին տրամադրվել է տեղացի փաստաբան: «Արդեն մեկ շաբաթ է Հասարակածային Գվինեայում են գտնվում մեր դիվանագետները` Եգիպտոսում մեր դեսպան Սերգեյ Մանասերյանի գլխավորությամբ», - ասաց Գասպարյանը` ավելացնելով, որ հայ օդաչուների առողջական վիճակը բարվոք է եւ նրանք «ընկճված չեն»:
«Մինչ այժմ մեղադրանքների մեծամասնությունը, որ հարուցվել էր մեր օդաչուների դեմ, որոշ առումով հասնում են անհեթեթության, աբսուրդի: Եվ, իհարկե, անհիմն են», - շարունակեց արտգործնախարարության խոսնակը: - «Այսօրվա դրությամբ մեր ձեռքի տակ եղած տվյալները մեզ հնարավորություն են տալիս ասելու, որ հնարավոր է, որ առաջիկայում ուղղակի դրական լուծում ստանա… Բոլոր փաստաթղթերով նրանք զուտ առեւտրական գործարքի մեջ են եղել, պարզապես օդաչու են եղել մի առեւտրական ինքնաթիռի վրա, որը թռիչներ է կատարել այդ երկիր: Օդաչուները բացարձակապես կապ չունեն մեղադրանքների հետ, որ վերաբերում են այդ երկրում հետախուզական գործունեություն ծավալելուն, որովհետեւ նրանք առաջին անգամ էին լինում այդ երկրում»:
Կարինե Քալանթարյան եւ Գեւորգ Ստամբոլցյան
(Լուսանկարում` Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբյենգ Նգուեմա)