Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը որդիների հետ կմեկնի Աթենք


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը իր երկու որդիների հետ օգոստոսի 23-ին մեկ շաբաթով մեկնելու է Աթենք` դիտելու 28-րդ օլիմպիական խաղերը:

Անցած շաբաթավերջին Դիլիջանում Աթենք մեկնող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահը հայ մարզիկներին խոստացել էր ներկա գտնվել նրանց օլիմպիական ելույթներին: 28-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 18 մարզիներ, ովքեր հանդես կգան 9 մարզաձեւերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG