Ըստ Ստրասբուրգից չորեքշաբթի օրը ստացված հաղորդագրության, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, ափսոսանք է հայտնել, որ 2004 թվականի օգոստոսի 8-ին Լեռնային Ղարաբաղում կրկին անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2001 թվականի օգոստոսին Եվրոպայի խորհրդի առաջնորդները կոչ էին արել ձեռնպահ մնալ «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» միակողմանի անցկացումից:
«Միակողմանի գործողությունները լավ արդյունքի չեն հանգեցնի։ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով», - ասել է Շվիմերը` հավաստելով, որ Եվրոպայի խորհուրդը լիովին օժանդակում է այդ նպատակով ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խմբի ջանքերին։ - «Ես ողջունում եմ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական բարձր մակարդակում վերջերս վերսկսած շփումները, ինչպես նաեւ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցությանը նպաստելուն ուղղված Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ջանքերը»:
Լեոնիդ Զիլֆուղարյան