(Շաբաթ, 24-ը հուլիսի)
«Երեւանի սրճարանային քաղաքականամերձ շրջանակներում ահագնանում են ասեկոսեները, թե մյուս շաբաթ աշխատանքից ազատվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանը: Ասում են նույնիսկ, որ նախագահի համապատասխան հրամանագիրը պատրաստ է, եւ այն եկող շաբաթվա սկզբին հանդիսավորությամբ կհանձնվի նախարարին, երբ նա կվերադառնա Եվրոպայից, որտեղ իր արձակուրդն է անցկացնում մի շարք այլ նախարարների եւ գործարարների հետ… Էներգիայի պահպանման օրենքները գործում են նաեւ հասարակական կյանքում: Երբ իշխանություն - ընդդիմություն հակասությունը կորցնում է իր սրությունը, առավել արդիական են դառնում ինտրիգները՝ իշխանության ներսում», - զարգացնում է «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Ընդդիմության ակտիվությունը նպաստում է իշխանության տարբեր թեւերի եւ կլանների կոնսոլիդացմանը, ընդդիմության պասիվությունը՝ հակառակը, պառակտում է այդ թեւերն ու կլանները: Կարելի է կանխատեսել, որ եկող աշնանը, ինչպես նաեւ առաջիկա երեք տարիներին, Դաշնակցության դերն իշխանության համակարգում մեծանալու է: Հնարավոր է, որ հենց ՀՅԴ-ն է լինելու նախագահ Քոչարյանի գլխավոր հենարանը իր պաշտոնավարման վերջին տարիներին: Եվ դա ունի թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվորեն Դաշնակցական կեցվածքը մոտ է Քոչարյանի հոգեբանությանը: Առաջին հերթին՝ կոշտ եւ անզիջում դիրքորոշումը հարեւանների հետ հարաբերություններում, ապա՝ արհամարհանքը ժողովրդավարության, լիբերալիզմի եւ այլ «ապազգային երեւույթների» հանդեպ: Սուբյեկտիվորեն նախագահին ավելի հեշտ է գործ ունենալ Դաշնակցության հետ: ՀՅԴ-ն կազմակերպված կառույց է. ոչ մի դաշնակցական դղյակ չի կառուցի, օբյեկտ չի առնի, բիզնեսին տանիք չի կանգնի՝ առանց ընկեր Հրանտի թույլտվության: Մինչդեռ հանրապետականները արգելակներ եւ հեղինակություններ չունեն: ՀՀԿ-ն դասական հետխորհրդային «իշխանության կուսակցություն» է՝ առանց գաղափարախոսության եւ կազմակերպված կառույցների»: Խմբագրի ամփոփմամբ` եթե «գործընթացները գնան այս ուղղությամբ, ապա շատ հնարավոր է, որ 2008 թվականին նախագահի իշխանության թեկնածուն լինի հենց ՀՅԴ-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:
Վերջին շրջանի դրամադոլարային ցատկռտուքն կարծես հանդարտվեց, ինչպես մատուցվում է որոշ լրատվամիջոցներում, անձամբ երկրի նախագահի միջամտությունից հետո: «Առավոտ» թերթը ուշադրություն է սեւեռում եւ օրերս Կենտրոնական բանկից հնչած մեկնաբանությանը, թե «դոլարի կուրսի անկումը ազգային դրամի հանդեպ բնակչության վստահության աճի առիթ դարձավ»: «Իրականում», - շեշտում է «Առավոտ»-ը, - «միակ բանը, որին նպաստեց այս հակադոլարային խառնաշփոթը, ժողովրդի անվստահության աճն է պետության եւ իշխանավորների հանդեպ: Դրան ավելացնենք նաեւ տարակուսանքը, քանի որ այլեւս ոչ ոք չգիտե՝ որ տարադրամով արժե պահել խնայողությունները: Մի խոսքով` Հայաստանում չկա վստահելի եւ կայուն ոչ մի բան», - ընդհանրացնում է խմբագրականը:
«Սրճարանային մոլուցքով տառապող մեր պաշտոնյաների ու նորահարուստների համար մայրաքաղաքի կենտրոնում այլեւս հրապուրիչ պատառ չկա: Ծառ ու կանաչի հոշոտման սպառնալիքի առաջ հայտնվել են Երեւանի ծայրամասերը ու նրանց մեջ` Դալմայի հռչակավոր այգիները», - այլ թերթերի հետ այսօր նորից ահազանգում է «Ազգ»-ը, եւ անդրադարձի ավարտին էլ կրկին լավատեսություն չկա:
Վաղը Թբիլիսի կմեկնի Հայաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ՝ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու նպատակով: Հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների մասին «Հայոց աշխարհ»-ի թղթակիցը զրուցել է վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանի հետ: Վերջինս ուրվագծում է. - «Պաշտոնական այցերի եւ հանդիպումների ժամանակ Հայաստանի կողմից Ջավախքին առնչվող հարցերը ձեւակերպվել են այսպես. մենք պատրաստ ենք մասնակցել Ջավախքում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը նաեւ ներդրումների ձեւով: Դրանք կարող են լինել ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական ուղղվածությամբ: Վրացական կողմից այդ ցանկությունը նորմալ ընկալվեց, բայց, ցավոք, կոնկրետ ծրագիր այդպես էլ չկազմվեց՝ որտե՞ղ, ի՞նչ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով: Հիմա մենք փորձելու ենք ճշտել այդ խնդիրները»: Ընդհանուր առմամբ, վարչապետի խորհրդականն այն տեսակետին է, որ առանց տարածաշրջանի երեք երկրների ներքին ինտեգրացիայի շատ ավելի բարդ է լինելու նրանցից յուրաքանչյուրի անդամակցությունը այլ միջազգային կառույցներին: «Փաստ է, որ այդ ինտեգրացիայի բացակայության պատճառով տարածաշրջանային նույնիսկ խոշոր ծրագրերը արդյունավետ չեն աշխատում», - ասում է նա: - «Շուկաները փոքր են, լուրջ ներդրումներ մենք կարող ենք ակնկալել միայն ամբողջական տարածաշրջանի մակարդակով: Հասկանալի է, որ հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում ինտեգրացիայի մասին խոսելն այսօր առնվազն լուրջ չէ, բայց Վրաստանի հետ մենք այդ հեռանկարն ունենք: Ընդհուպ մինչեւ երկու երկրների միջեւ ընդհանուր տնտեսական դաշտի ձեւավորումը»:
Վաչե Սարգսյան