Մատչելիության հղումներ

Խախտումներ են հայտնաբերվել մարդասիրական օգնության տնօրինման ոլորտում


Հայաստանի կառավարությունը տրամադրված մարդասիրական օգնության «տնօրինման, բաշխման, պահպանման եւ օգտագործման» ոլորտում անցկացված ստուգումները, ինչպես ուրբաթ օրը տեղեկացրեց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնաբերել են խախտումներ, որոնց մասին նյութերը ուղարկվել են իրավապահ մարմիններին:

«Կատարել ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված մարդասիրական օգնության տնօրինման, բաշխման, պահպանման եւ օգտագործման երկու ստուգում, որի արդյունքում հայտնաբերել ենք մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամի խախտումներ», - լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ անցած վեց ամիսների իրենց գործունեությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն վերահսկողական վարչության պետ Լեւոն Շահինյանը:

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության 11 ստուգումները. - «Հայտնաբերվել են 34 միլիոն դրամի վերականգնման ենթակա տարբեր տեսակի ֆինանսական խախտումներ»:

Հայտնաբերված խախտումներին վերաբերող փաստաթղթերը, ըստ Շահինյանի, ուղարկվել են իրավապահ մարմիններին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG