Հայաստանի կառավարությունը, հունական OTE ընկերությունն ու հայ-հունական «ԱրմենՏել»-ը երկուշաբթի օրը հանդես են եկել բանակցություններ սկսելու մասին համատեղ հայտարարությամբ, ինչը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսի՝ նախորդ շաբաթ Լոնդոնում կայացած բանակցությունների առաջին տեսանելի արդյունքն է:
«Այդ երեք կազմակերպությունների միջեւ առկա բոլոր վեճերի լուծմանն ուղղված բանակցություններ են սկսվել: Բանակցային գործընթացը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 28-ը կասեցնել «ԱրմենՏել»-ին շնորհված թիվ 60 լիցենզիայի փոփոխությունները», - մանրամասնելով հայտարարության դրույթները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը:
Սա նշանակում է, որ սառեցվում է դեռ մի քանի ամիս առաջ կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի «ԱրմենՏել»-ը հունիսի 30-ից զրկվում էր բջջային կապի մենաշնորհից: Ուստի բջջային կապի նոր օպերատորների մուտքը հայաստանյան շուկա, ինչի մասին խոսվում է արդեն մի քանի ամիս, հետաձգվում է առնվազն երեք ամսով:
Թե որքան կտեւեն այդ բանակցությունները, կառավարության ներկայացուցիչները առայժմ չեն հստակեցնում:
«Դա շաղկապված գործընթաց է», - այդ կապակցությամբ ասաց Սաղաթելյանը: - «Բանակցությունների ընթացքում համագործակցելու են երեք կազմակերպությունների կողմից լիազորված մասնագետներ՝ կառավարություն, OTE, «ԱրմենՏել», եւ ընթացքը ցույց կտա, թե որոնք են այդ ժամկետները»:
Լոնդոնյան բանակցություններից հետո ստացվող սուղ տեղեկությունները վկայում էին, որ հունական կողմը դեմ չէր լինի գնալ յուրատեսակ գործարքի. բանակցություններ սկսելով Հայաստանի կառավարության հետ՝ գործը դուրս բերել Լոնդոնի արբիտրաժային դատարանի վարույթից: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների համաձայն, սակայն, այս պահին «ԱրմենՏել»-ի եւ Հայաստանի կառավարության դատական վեճը շարունակում է մնալ Լոնդոնի արբիտրաժային դատարանում: Հայկական կողմից որեւէ մեկնաբանություն կամ կանխատեսում այս առթիվ հրաժարվում են անել:
«Ես կողմնակից եմ զերծ մնալու անգամ տեսական հարցերի մեկնաբանությունից», - ասաց Սաղաթելյանը:
Հայաստանում, մինչդեռ, շարունակում են դժգոհություններ արտահայտել «ԱրմենՏել»-ի տրամադրած ծառայությունների ցածր որակի եւ բարձր սակագների կապակցությամբ: «ԱրմենՏել»-ի դուստր ձեռնարկությանը՝ «ԱրմենՍել»-ը, ինչպես երկուշաբթի օրը հրավիրված ասուլիսում հայտարարեցին տելեքսային եւ հեռագրային կապ ապահովող «Ստալկեր» ընկերության ներկայացուցիչները, պատճառ է դարձել, որ արդեն մեկ ամսից ավելի այդ տիպի կապը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ չի գործում:
«Ստալկեր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Ղալմուխյանի խոսքերով, «ԱրմենՍել»-ը հրաժարվում է փոխել սակագները, ինչի վրա պնդում է «Ռոստելեկոմ» ընկերությունը: Կապի այս ձեւը, որ անցնում է Ռուսաստանի տարածքով, «ԱրմենՍել» ընկերությունը հեռանկարային չի համարում:
«ԱրմենՏել»-ի տրամադրած ինտերնետային կապի ցածր որակն ու բարձր սակագները, հայաստանյան ինտերնետային ծառայություններ տրամադրող ընկերությունների ներկայացուցիչների պնդմամբ, նաեւ խոչընդոտ են ոլորտում օտարերկրյա ներդրումների ճանապարհին:
«Ներդրողներին հրապուրելու համար շատ կարեւոր է ունենալ բարձրորակ ինտերնետային կապ՝ խելամիտ գներով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ամերիկյան «Յանկի Գրուփ» ընկերության ներկայացուցիչ Պերճ Այվազյանը:
Հայաստանում ինտերնետային ծառայությունների գները շատ ավելի բարձր են, քան հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում:
«Ես կարող եմ համեմատություն անել, որ այն կապը, որի համար մենք մուծում ենք տասնյակ հազարավոր դոլարներ ամսեկան, Ամերիկայում կարժենար մոտ հարյուր դոլար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Լիկոս Եվրոպա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: - «Առաջին բանը, որ ինվեստորը հարցնում է Հայաստանում, թե՝ ինչպիսի կապ ունես: Եթե կապի գինը բարձր է, իսկ որակը ցածր է, դա նշանակում է, որ ինվեստիցիան այդքան հրապուրիչ չէ»:
Գեւորգ Ստամբոլցյան եւ Ռուզաննա Ստեփանյան