Ստամբուլում, որտեղ այսօր բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, իր բնորոշմամբ, «դրական» հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ:
«Ընդհանուր առմամբ դրական են գնահատում [հանդիպումը]. երկխոսությունը բավական լավ ստացվեց», - «Ազատություն» ռադիոկայանին հանդիպումից անմիջապես հետո ասաց Վարդան Օսկանյանը: - «Այս պահի դրությամբ կոնկրետ հայտարարելիք բան չունեմ, բայց բավական դրական հանդիպում էր. երկկողմ հարցերի ամբողջ սպեկտրն ենք քննարկել, հիմնական խոչընդոտները եւ խոսել ենք, թե ինչպես է հնարավոր դրանք հաղթահարել»:
Վարդան Օսկանյանը փոխանցեց,որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված խնդիրներ:
«Ես ներկայացրել եմ վերջին բանակցությունների արդյունքները եւ մեր պատկերացումները հետագա զարգացումների հետ կապված», - շարունակեց նա: - «Քննարկվել են նաեւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին առնչվող խնդիրներ»:
Երկուշաբթի ուշ երեկոյան Ստամբուլում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Արմեն Դուլյան, Ստամբուլ