Հայաստանում եւ Վրաստանում Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Ժակ Վանտոմը եւ Եվրամիության նախագահության ներկայացուցիչ, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս -Վուլֆ Բարթելսը ուրբաթ օրը Երեւանում համատեղ ասուլիս էին հրավիրել՝ բացատրելու, որ «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնության մեջ ընդգրկվելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն իսկ Եվրամիության լիիրավ հարեւաններն են:
Եվրոպացի դիվանագետների խոսքից կարելի է բխեցնել, որ հարավկովկասյան 3 պետությունները «Նոր հարեւաններ» ծրագրի կազմում վերջնականապես կներառվեն 2007 թվականից ոչ շուտ: Իսկ մինչ այդ, ըստ Ժակ Վանտոմի, համատեղ ուժերով կմշակվեն պայմաններ, կհրապարակվեն նախ միջանկյալ, ապա նաեւ վերջնական զեկույցներ այդ պայմանները կատարելու մասին, ինչից հետո արդեն պետությունները կմիանան «Հարեւանության մասին» համաձայնագրին:
Եվրամիության ներկայացուցիչները շեշտեցին, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն կլինի, բայց դա այս դեպքում ամենակարեւորը չէ:
«Մի ներկայացրեք սա որպես տնտեսական օգնության ծրագիր: Սա նախեւառաջ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է սերտացնել կապը Եվրամիության հետ: Այնպես որ, մի կենտրոնացեք հարցի դրամական կողմի վրա», - ասաց Հանս-Վուլֆ Բարթելսը:
Եվրոպացիները առայժմ գերադասում են խոսել քաղաքական խնդիրների մասին: Եվրամիության համար առաջնահերթը, ըստ Ժակ Վանտոմի, քաղաքական բարեփոխումներն են ու քաղաքական երկխոսությունը երեք երկրներում:
«Մեկնարկում «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում երեք երկրներն էլ գտնվելու են հավասար պայմաններում, սակայն հետագայում՝ արդեն կախված ամեն երկրում արձանագրվող առաջընթացից, ծրագիրը կարող է երկրներից, ասենք, մեկում ավելի արագ, ավելի ակտիվորեն իրականացվել», - ասաց Ժակ Վանտոմը:
Տարածաշրջանում այսօր արդեն կա մի պետություն, որն արդեն իսկ լրջորեն առաջ է անցել իր հարեւաններից՝ գոնե եվրոպացիների հետ համագործակցության եւ նրանցից ստացվող օգնության առումով: Խոսքը, իհարկե, Վրաստանի մասին է, որը 2004-2006 թվականներին միջազգային դոնորներից կստանա 850 միլիոն եվրոյին համարժեք օգնություն, որից 125 միլիոնը՝ անմիջականորեն Եվրամիությունից: Այս որոշումը կայացվել է երկու օր առաջ Բրյուսելում կայացած դոնորների համաժողովի ժամանակ:
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ նման ցուցանիշներ չեն արձանագրում, նման լուրջ ակնկալիքներ էլ, կարծես, դեռ չունեն, ինչի պատճառը, ըստ ամենայնի, թե' ներքաղաքական վիճակն է, թե' Ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը: Վերջին հանգամանքը, սակայն, ըստ Վանտոմի, չի կարող նախապայման հանդիսանալ ծրագրին մասնակցել-չմասնակցելու համար:
«Ղարաբաղի հարցի լուծումը պայման չէ: Մենք՝ ցանկանալով, որ այդ հարցը լուծում ստանա, չենք կարող դա առաջ քաշել որպես նախապայման: Բայց եթե Հայաստանը ուզում է օգտվել ծրագրի ընձեռած բոլոր հնարավորություններից, լավ կլիներ եթե որոշակի առաջընթաց արձանագրվեր», - ասաց նա:
Գեւորգ Ստամբոլցյան