Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պահպանեց իր պատգամավորական մանդատը


Երեկ Սյունիքի թիվ 52 ընտրատարածքում կայացած պատգամավորական ընտրությունը որեւէ փոփոխություն չմտցրեց ներկայիս Ազգային ժողովի քաղաքական ուժերի հարաբերակցությունում: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Սյունիքի մարզպետ նշանակված Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց նույն կուսակցության անդամ 27-ամյա Վահե Հակոբյանը:

Քվեարկության դրված միակ թեկնածուի օգտին էր քվեարկել ընտրություններին մասնակցած ընտրողների ճնշող մեծամասնությունը. ընտրատարածքի 35 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցածներից 21 հազար 700 մարդ ձայն է տվել հօգուտ Հակոբյանի, եւ միայն 270-ը՝ դեմ է քվեարկել: Ընտրություններին մասնակցել է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների 63 տոկոսը:

Հանրապետական կուսակցության՝ կոալիցիայի գծով գործընկերները այս ընտրատարածքում թեկնածու չէին առաջադրել, իսկ խորհրդարանական աշխատանքը մասնակիորեն բոյկոտող ընդդիմությունը թեկնածու առաջադրելու հարցը նույնիսկ չի էլ քննարկել:

Հայաստանի Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը Քաջարանի պղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG