Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով շուրջ երկու ամիս թափուր մնացած քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվել է Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյանի նշանակման հրամանագիրը հրապարակվել է չորեքշաբթի օրը: Նորանշանակ նախարարը նույնպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է. քաղաքական կոալիցիայի հուշագրով քաղաքաշինության նախարարի պաշտոնը վերապահված է այդ կուսակցությանը:
36-ամյա Հարությունյանը կրթությամբ ճարտարագետ-շինարար է: Խորհրդային տարիներին եղել է կոմերիտական աշխատող: 1992-94 թվականներին առեւտրային գործունեությամբ է զբաղվել Ռուսաստանում:
Արամ Հարությունյանը նախորդ եւ ներկա գումարման Ազգային ժողովների պատգամավոր է: «Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության անդամ է:
Նախկին նախարար Արա Արամյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 9-ին. դրան նախորդել էր նրա 24-ամյա որդու ձերբակալությունը Երեւանի «Տրումֆ» սրճարանում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:
Լեոնիդ Զիլֆուղարյան