Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը անցկացրեց իր հերթական հանրահավաքը


Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունը անցկացրեց հերթական հանրավաքը, որին, սակայն, չհետեւեց երթը դեպի նախագահի նստավար, ինչպես խոստացել էին ընդդիմության ղեկավարները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «վճռական» գործողությունների հետաձգումը պայմանավորեց «որոշ կազմակերպական խնդիրներ» լուծելու անհրաժեշտությամբ:

«Սիրելի ժողովուրդ, հավատացեք, որ հնարավոր է իշխանափոխության հասնել՝ առանց Բաղրամյան պողոտա գնալու», - հանրահավաքի իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Իշխանությունները պետք է իմանան, որ դադար չեն ունենալու: Մենք այս ամիս անընդհատ հանրահավաքներ ենք անցկացնելու»:

Հաջորդ հանրահավաքը միացյալ ընդդիմությունը ծրագրել է հունիսի 16-ին: Ոչինչ չասվեց այն մասին, թե այդ հանրահավաքին կարող են հաջորդել «վճռական գործողություններ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG