Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում Հայաստանի հարցով համազեկուցողներ Երժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն Երեւան կժամանեն հունիսի 14-ին: Եռօրյա մոնիթորինգի ընթացքում նրանք կհանդիպեն Հայաստանի իշխանությունների, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «անկողմնակալ եւ հավասարակշիռ զեկույց ներկայացնելու համար»:
Համազեկուցողներից Երժի Յասկերնյան երկուշաբթի օրը Երեւանում լրագրողներին ասաց նաեւ, որ հատուկ հանդիպում են ունենալու Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ՝ ի վերջո հասկանալու, թե ՍԴ 2003 թվականի ապրիլյան որոշումը՝ կապված նախագահական ընտրությունների եւ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկության հետ, պարտադիր կատարմա՞ն է ենթակա, թե՞ առաջարկություն է:
Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով Երժի Յասկերնյան Երեւան է ժամանել իր՝ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարում՝ Երժի Յասկերնյան եւ Ռընե Անդրեն)