Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները Իրաք կմեկնեն մինչեւ տարեվերջ


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի տեղեկացմամբ, հայ խաղաղապահները Իրաքում կլինեն արդեն ընթացիկ տարվա ընթացքում:

Հարությունյանի հավաստմամբ, վերջին իրադարձությունները Իրաքում, երբ Միացյալ Նահանգների գլխավորած ուժերի կազմից մի շարք երկրներ ցանկություն են հայտնել դուրս բերել իրենց զորքերը այդ երկրից, չեն ազդել Իրաքում վերականգնման աշխատանքներին մասնակցելու՝ Հայաստանի որոշման վրա:

«Մենք այն օրգանիզմը չենք, որ իրավիճակի փոփոխության պատճառով փոխենք մեր տեսակետն ու մտադրությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայել Հարությունյանը: - «Առայժմ փոփոխություններ չկան: Ձեւավորում ենք տրանսպորտային դասակը՝ դա մոտ 30 ավտոմեքենա է: Կուղարկենք նաեւ սակրավորների մի խումբ եւ երեք բժիշկ»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG