Մատչելիության հղումներ

Միացյալ աշխատավորական կուսակցությունը ստեղծում է լրատվական կենտրոն


Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի փոխանցմամբ, կուսակցությունը լրատվական կենտրոն է ստեղծվում, որը սեպտեմբերից տարբեր հեռուստաընկերություններով վճարովի հիմունքներով պարբերաբար լուրեր կթողարկի՝ ներկայացնելու նաեւ կուսակցության դիրքորոշումները:

«Երբ «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետեր էի, լրագրողների ու մեկնաբանների արտահայտած ցանկացած տեսակետ հեշտությամբ վերագրում էին ինձ կամ կուսակցությանը», ֊- լրատվական կենտրոն ստեղծելու եւ եթեր դուրս գալու հիմնական շարժառիթը մեկնաբանելով՝ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արսենյանը:

Գուրգեն Արսենյանը, ով նաեւ «Արսոյլ» ընկերության նախագահն է, վերջերս է վաճառել «Կենտրոն» հեռուստաընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը:

Հերքելով լուրերը, թե «ԱԼՄ» հեռուստաընկերության բաժնետոմսեր գնելու մտադրություն ունի, Արսենյանը ասաց, որ եթերային ժամանակ կգնի նաեւ «ԱԼՄ»֊ից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG