Մատչելիության հղումներ

Սուրենյանցը հացադուլ է հայտարարելու


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցը մտադիր է վաղվանից անժամկետ հացադուլ հայտարարել:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ համակիրների դեմ Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործով ապրիլի սկզբին կալանված Սուրենյանցի շահերի պաշտպանը ավելացրեց, որ իր պաշտպանյալը այդ ծայրահեղ միջոցին դիմել է ի նշան բողոքի՝ անցած շաբաթ Վճռաբեկ դատարանի որոշման դեմ, որով անփոփոխ էր թողնվել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը:

«Երեւան - Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին վաղը ներկայացվելիք դիմումում Սուրենյանցը նաեւ պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտնի բանաձեւի մյուս պահանջները:

Գրիգորյանի փոխանցմամբ, Սուրենյանցը իրեն համարում է քաղբանտարկյալ եւ «քաղաքական պատանդ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG