Երեւան քաղաքի դատախազությունը, որի վարույթում է գտնվում ապրիլի 5-ին Մատենադարանին հարող տարածքում «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու եւ վերջիններիս պատկանող գույքը վնասելու փաստով ապրիլի 8-ին հարուցված քրեական գործը, պարզել է այդ անձանցից երկուսի ինքնությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի գլխավոր դատախազության հասարարական կապերի եւ լրատվական բաժինը այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մոտ գտնվող տեսագրման ու լուսանկարման սարքավորումները կոտրողներից մեկը եղել է Երեւանի բնակիչ Աշոտ Ավետիսյանը, մյուսը՝ Արտաշատի բնակիչ Հրայր Հարությունյանը:
«Թե' Ավետիսյանը եւ թե' Հարությունյանը լիովին խոստովանել են եւ համապատասխան ցուցմունքներ են տվել», - ասված է հաղորդագրությունում:
Նրանք, սակայն, չեն ձերբակալվել: Երեւանի գլխավոր դատախազ Հրաչյա Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գործը շուտով կուղարկվի դատարան:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն», ինչի համար նախատեսվում է պատիժ՝ մեկից երկու տարի ուղղիչ աշխատանքներ կամ առավելագույնը՝ հինգ տարի ազատազրկում:
Կարինե Քալանթարյան