Երեքշաբթի օրը, պատգամավորական հայտարարությունների ժամին վերադառնալով Ազգային ժողով, ընդդիմադիր պատգամավորները ծանուցեցին, որ Մատենադարանի առջեւ մայիսի 14-ին կրկին հանրահավաք են անցկացնելու:
«Խնդիրը մեկն է՝ Քոչարյանը պետք է հեռանա: Ժողովրդի վրա ձեռք բարձրացնողը մերժված է ժողովրդի կողմից», - խորհրդարանում հայտարարեց «Արդարություն» խմբակցության քարտուղար, ընդդիմության գործողությունները համակարգող շտաբի պետ Վիկտոր Դալլաքյանը: - «Մարդկանց հոգիներում իշխանափոխությունը կատարված փաստ է»:
«Այսօր մեր ժողովուրդը, որի մասին ասում էին նաեւ եվրոպական դիտորդները, պատրաստ է ապրել եվրոպական ամենաբարձր չափանիշներով... խանգարողը վերնախավն է», - իր հերթին ասաց «Արդարություն» դաշինքի ղեկավարներից պատգամավոր Շավարշ Քոչարյանը: - «Ինչո՞ւ պետք է ժողովուրդը տուժի՝ ինչ է մի հոգի ուզում է իշխանության գլուխ մնալ»:
Ընդդիմադիրների հայտարարություններում հնչած «քաղբանտարկյալներ» ձեւակերպման առիթով Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. - «Ճշտում եմ ուզում անել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»:
Ինչին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը արձագանքեց հետեւյալ կերպ. - «Վաղարշակ Հարությունյանը, Արամազդ Զաքարյանը քրեական հանցագործնե՞ր են... Ի՞նչ է նշանակում այդ շինծու քրեական գործը «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ նրանց հարող անձանց դեմ: Այսինքն՝ 9 կուսակցությունների բոլոր անդամների՞, նաեւ հարյուր հազարավոր մարդկա՞նց [դեմ], ովքեր քվեարկել են «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» օգտին»:
Սարգսյանը հայտարարեց նաեւ, թե մինչեւ իշխանություններն իրավական դաշտում չլինեն, քաղաքական երկխոսությունը չի սկսվի:
Իշխող կոալիցայի պատգամավորների հայտարարություններում քաղաքական երկխոսության կամ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակի շուրջ այսօր ոչինչ չկար:
Վաղը կոալիցիայի երեք կուսակցությունները քաղաքական երկխոսության օրակարգի համար իրենց արդեն միասնական փաստաթուղթը կունենան, որը կներկայացվի թե' ընդդիմությանը, թե' լրագրողներին: Կորոշեն նաեւ, թե ամեն կուսակցություն ում է լիազորում ընդդիմության հետ երկխոսելու:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի բնորոշմամբ՝ այս ամբողջի արդյունքում «պիտի արժանապատիվ վերադարձ ապահովենք ընդդիմությանը»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքով, հավանական է, որ կհաստատվեն քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում համաձայնեցրած օրակարգի բոլոր 30 հարցերը, եւ քաղաքական երկխոսության համար որպես ընդհանուր թեմա՝ ընդդիմության առաջարկածը, բայց՝ ձեւակերպման փոփոխությամբ: Այսպես՝ ընդդիմությունն առաջարկել է 2003 թվականի նախագահի ընտրություններից հետո երկրում առաջացած քաղաքական ճգնաժամից ելք փնտրելը: Կոալիցիան, մինչդեռ, սա քաղաքական ճգնաժամ չի համարում: Չի բացառվում, որ կոալիցիոն կուսակցություններն առաջարկեն «լարված իրավիճակ» ձեւակերպումը, որն արված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ Կիեւ մեկնելուց առաջ հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանին՝ խոստանալով, որ վերադարձին կհանդիպի ընդդիմության այլ լիդերների հետ եւս:
Նախագահ Քոչարյանը մտադիր չէ ընդդիմության՝ որպես Ազգային Ժողովի միայն մի մասի հետ, նույն սեղանի շուրջ նստելու: Ընդդիմությունը ընդունում է նման ձեւաչափը՝ երբ կոալիցիոն խորհրդարանականները հայտարարում են, որ խոսում են իշխանությունների անունից: Արդյո՞ք կոալիցիան ներկայացնում է նաեւ երկրի նախագահին. - այս հանցը անհամաձայնություն է առաջացրել հենց կոալիցիայի ներսում:
«Կամ թյուրիմացություն է կամ քաղաքական շահարկում», - ասաց Գալուստ Սահակյանը: - «Այլ բան է՝ ներկայացնել իշխանությունը, այլ բան՝ նախագահի լիազորություններից օգտվել»:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքով, երեկ քաղաքական կոնսուլտացիաների ավարտին ընդդիմությունն էլ այս հարցը փակված համարեց: «Կոալիցիան ի սկզբանե հայտարարեց, որ ինքը ներկայացնում է իշխանությունները եւ իշխանությունների անունից է բանակցում», - ասաց նա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «Եթե հանկարծ նախագահն ասի, որ դուք լիազորված չեք», Մկրտչյանը հակադարձեց. - «Երկխոսության բանաձեւը «եթե»-ներով չի լինում»:
Ռուզան Խաչատրյան