Մատչելիության հղումներ

Վանաձորի իշխանությունները «պատրաստվում են» վաղվա հանրահավաքին


Վանաձորում, որտեղ մայիսի 12-ին հայտարարված է «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության միացյալ հանրահավաքը (կամ, ինչպես ընդդիմադիրներն են ձեւակերպում՝ այդ քաղաքական ուժերը խորհրդարանում ներկայացնող պատգամավորների հանդիպումը ընտրողների հետ), քաղաքային իշխանությունները, տեղի իրավապաշտպանի պնդմամբ, դեռ անցած շաբաթվանից միջոցներ են ձեռնարկում՝ խոչընդոտելու միջոցառման անցկացումը:

«Երբ լրատվամիջոցներով հայտարարվեց, որ մայիսի 12-ին պետք է տեղի ունենա «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչների հանդիպումը վանաձորցիների հետ, շատ օպերատիվ Վանաձոր քաղաքում հանրահավաքների կամ նման մասսայական միջոցառումների անցկացման հիմնական վայրը՝ Արցախ պուրակը, քաղաքապետի կողմից շրջապատվեց շինարարական աշխատանքների համար նախատեսված [ցանկապատով]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, թե դա շինարարական աշխատանքների պատրանք ստեղծելու նպատակով է արվել: - «Ոչ մի բան չեն անում... Երկու անգամ մի երկու բանվոր եկել, աշխատել են ու գնացել: Պարզապես դա հանրահավաքները կամ քաղաքացիների հետ հանդիպումը խոչընդոտելու ձեւ է»:

Սաքունցի փոխանցմամբ, իրենց կազմակերպությունը արդեն ահազանգեր է ստացել ընդդիմության տեղի ակտիվիստներից, ում զանգահարում եւ սպառնում են, թե հանրահավաքին մասնակցելու դեպքում կենթարկվեն տույժերի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG