Միջազգային տարբեր կառույցների զեկույցներում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բավական ցածր գնահատականների արժանանալը Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը այսօր իր պաշտոնավարման առաջին տարելիցի առիթով հրավիրած ասուլիսում բացատրեց նրանով, թե՝ «բավականին խիստ են շատ հաճախ լինում պահանջները եւ չափանիշները»:
Աշոտ Քոչարյանը տեղեկացրեց, որ արտգործնախարարությունը դեռեւս պատրաստում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւի ընդհանրացված արձագանք-֊պատասխանը՝ «ե'ւ անճշտություններին, ե'ւ ընդհանրապես մեր վերաբերմունքին, ե'ւ, բնականաբար, մեր պարտավորությունների կատարման գործընթացին վերաբերող»:
«Այդ զեկույցները ինչ-որ տեղ խթանում են մեր ժողովրդավարական գործընթացների արագացումը», - ընդհանուր գնահատական տվեց Աշոտ Քոչարյանը:
«Շատ խիստ ինչ-որ չափորոշիչների, ինչ-որ պահանջների» առկայությամբ նախագահ Քոչարյանի խոսնակը բացատրեց նաեւ խոսքի ազատության չափանիշներով Հայաստանը «ոչ ազատ» երկրների շարքում դասվելը:
«Դժվար է համապատասխանել այդ պահանջներին», - ասաց Աշոտ Քոչարյանը՝ ավելացնելով, սակայն. - «Չեմ կարծում, որ մենք հետընթաց ենք ապրել այդ ուղղությամբ»:
«Ֆրիդոմ Հաուս» կազմակերպությունը, հիշեցնենք, իր ամենամյա զեկույցներում սկսեց Հայաստանի մամուլը «ոչ ազատ» ճանաչել 2002 թվականից, երբ հեռուստակապուղիների մրցույթում «Ա1+» հեռուստաընկերությունը դուրս մնաց եթերից:
Ամեն դեպքում, նախագահի խոսնակի կարծիքով, Հայաստանի մամուլի ազատության ասպարեզում կան դրական միտումներ:
Խոսնակը պնդեց, թե նախագահ Քոչարյանն իր ավանդական հանդիպումներով, ասուլիսներով, հարցազրույցներով ապացուցում է, որ շատ մոտ է, շատ բաց է մամուլի հետ, շատ նորմալ համագործակցում է: Դիտարկմանը, թե մոտ մեկ տարի է, ինչ նախագահի նստավայրում մամուլի ասուլիս չի հրավիրվել, Աշոտ Քոչարյանը վկայակոչեց, օրինակ, Հայաստանի Ազգային պատկերասրահում վերջերս տեղի ունեցած ասուլիսը:
Արտաքին հարցերին անդրադառնալով, նախագահի խոսնակը տեղեկացրեց, որ Լիբանանի աշխատանքային այցից հետո (Ռոբերտ Քոչարյանը մեկնել է այսօր), շաբաթավերջին արդեն նախագահը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումներ Ռուսաստանի նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ Հայաստան գազ մատակարարող ընկերությունների ղեկավարների հետ:
Տեղեկացնելով, որ հունիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի ոչ թե նախագահ Քոչարյանը, այլ արտգործնախարարը, խոսնակը դա բացատրեց «հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլով»:
«Դա պայմանավորված է ոչ թե Հայաստան - ՆԱՏՕ փոխհարաբերություններով, որովհետեւ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները վերընթաց զարգացման փուլի մեջ են», - ասաց նա՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ ավելացնելով. - «Անցած տարվա ընթացքում էական տեղաշարժ չեղավ հայ-թուրքական հարաբերություններում, բայց արտգործնախարարների մակարդակով երկխոսությունը շարունակվեց, եւ Հայաստանը միշտ էլ արտահայտել է իր պատրաստակամությունը առանց որեւէ նախապայմանի շարունակել երկխոսությունը եւ լիարժեք հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կնպաստնի տարածաշրջանային խնդիրների լուծմանը»:
Աշոտ Քոչարյանը չհամաձայնեց լրագրողներից մեկի տեսակետին, թե Հայաստանի արտաքին քաղաքական կոմպլեմենտար սկզբունքին, կարծես թե, հակասում է, որ, ի տարբերություն մոսկովյան համեմատաբար հաճախակի այցերի, նախագահ Քոչարյանը 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ում այցելության չի եղել:
«Ամեն դեպքում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսությունը շարունակվում է, միաժամանակ ինտենսիվորեն շարունակվում է տնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի գործունեությունը», - ավելացրեց Աշոտ Քոչարյանը:
Աշոտ Քոչարյանը հերքեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 12-ին Ստրասբուրգում կայանալիք հանդիպումից առաջ Բաքվից հնչած տեղեկատվությունը, թե Հայաստանը համաձայնել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլ առ փուլ տարբերակին:
«Երկխոսությունը շարունակվում է, եւ մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել», - ասաց Քոչարյանը:
Ռուզան Խաչատրյան